Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին Կարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին

Ի՞նչ է իրականում մտածում Մոսկվայի պատրիարքարանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին. Regnum

Ռուս քաղաքագետ, Վատիկանի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի եկեղեցիների գծով փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին Regnum լրատվական գործակալությունում հրապարակել է «Ի՞նչ է իրականում մտածում Մոսկվայի պատրիարքարանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

«Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի քարտուղար, Ալեքսեյ վարդապետը, գտնվելով Վատիկանում, արել է հայտարարություն, որը կարող է շարունակություն ստանալ։ Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄԿ) նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորած կրոնական առաջնորդների ներկայացուցչական պատվիրակության՝ Վատիկանի մշակույթի պապական խորհրդի և Վատիկանի սրբազան հնագիտության հարցերով պապականհանձնաժողովի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ բանակցությունների ընթացքում քահանան, ըստ Sputnik Ադրբեջանի, հայտարարել է, որ «հայկական օկուպացիայի ժամանակ Ղարաբաղում ոչնչացվել են և՛ քրիստոնեական, և՛ մահմեդական կրոնական հուշարձանները», և որ «այսօր մենք վստահ ենք, որ ադրբեջանական պետությունը կպաշտպանի, կվերականգնի այդ հուշարձանները և կկառուցի նորերը»։

Հատկանշական է, որ վարդապետը Լեռնային Ղարաբաղի իշխանություններին մեղադրել է ոչ միայն մահմեդական, այլև քրիստոնեական հուշարձանները «ավերելու» համար։ Ինչպես ավելի վաղ նշել էր Regnum-ը, մեկնաբանելով Բաքվից Վատիկան հյուրերի այցը, կրոնական գործոնը հանդիսանում է Անդրկովկասում Ադրբեջանի մղած «պատմության ճակատամարտի» կարևոր տարրը։ Եվ ահա, եթե նայեք քրիստոնեական տեսանկյունից, ապա Բաքուն հանդես է գալիս «ռևիզիոնիստի» դիրքերից։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պնդումները հիմնավորելու համար ադրբեջանցի պատմաբանները, օրինակ, պնդում են, որ վրացական ուղղափառ Դավիթ Գարեջի վանական համալիրը, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում, կովկասյան Ալբանիայի ժառանգությունն է։ Դա արվում է, որպեսզի ապացուցվի հին քրիստոնեության կապը «կովկասյան Ալբանիայի պետության հետ, նախքան դրա հայկականացումը», և, համապատասխանաբար, վիճարկելու համար հայ եկեղեցական առաջնորդների հայեցակարգը, ըստ որի՝ Արցախի պետականությունը սկսվել է 5-րդ դարի առաջին կեսից, երբ «ստեղծվել է հայոց թագավորությունը իր թագավորով և կաթողիկոսով»։

Նույն պատճառով, ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, Բաքուն սկսել է տարածել այն թեզը, որ «հայ օկուպանտները» Ղարաբաղում «ոչնչացրել են» ոչ միայն մահմեդական, այլև քրիստոնեական հուշարձանները։ Սա ծառայում է երկու նպատակի. շրջանառության մեջ են դրվում վարկածներ առ այն որ նախ՝ հայերը միտումնավոր «ոչնչացրել» են տարածաշրջանում  Կովկասյան Ալբանիայի առկայության հետքերը, որի քաղաքական շարունակությունը ներկայիս Ադրբեջանում «Ուդիական եկեղեցու» կամ «Ադրբեջանի ալբանական եկեղեցու» նախագիծն է։ Երկրորդ նպատակն այն է, որ տպավորություն ստեղծվի, թե Ստեփանակերտը նաև անլուրջ է վերաբերում Լեռնային Ղարաբաղում ռուս քրիստոնյաների ներկայությանը, որն այնտեղ հայտնվել է Ղարաբաղի Խանությունը ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո։ Միանգամայն հասկանալի է, երբ Շեյխ Փաշազադեն կարդինալ Ռավազիի հետ զրույցի ժամանակ նշում է, որ «մոտ 30 տարվա ռազմական ագրեսիայի և օկուպացիայի արդյունքում հայ զավթիչները լուրջ վնաս են հասցվել երկրի կրոնական և պատմամշակութային հուշարձաններին: Վանդալիզմի են ենթարկվել տարբեր կրոնների պատկանող մշակութային հուշարձանները»։ Բաքուն հույսը դնում է Վատիկանի աջակցության վրա և հույս ունի այն օգտագործել իր օգտին։ Բայց ինչո՞ւ է այս հարցում նրա ջրաղացին ջուր լցնում Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի քարտուղարը։

Այս թեմի ներկայացուցիչները նախկինում էլ են աչքի ընկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հակասական դատողություններով։ Խնդիրն այն է, որ այժմ դա կապվում է «Հայաստանի Հանրապետությունում» Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան թեմի ստեղծման գործընթացին: Թեմի ապագա ղեկավար մետրոպոլիտ Լեոնիդը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվայի պատրիարքարանը «գերազանց, հավասարակշռված» հարաբերություններ ունի Հայ առաքելական եկեղեցու հետ։

«Մենք զգում ենք աջակցություն թե՛ ղեկավարության, թե՛ հավատացյալների կողմից։ Հայաստանի տարածքում ռուս ուղղափառ եկեղեցու տաճարներ են կառուցվում, միջեկեղեցական հարաբերությունների համար ապագայում խնդիրներ չեմ տեսնում»,- ասել է Լեոնիդը։ Միաժամանակ հետաքրքիր բախում է առաջանում՝ եթե ուղղափառ եկեղեցիներ հայտնվեն ղարաբաղյան հողի վրա, ո՞ր թեմին դրանք կպատկանեն։ Ֆորմալ առումով դրանք կարող են հանձնվել Բաքվի և Ադրբեջանի թեմին։ Սակայն չի կարելի բացառել, որ ուղղափառների համար Ղարաբաղում իշխողը հենց Երևանի թեմն է լինելու:

Այս իրավիճակում վարդապետի Ալեքսեյի՝ Վատիկանում հնչած արտահայտությունը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանում ռուս ուղղափառության համար, որտեղ հակառուսական ուժերը վստահեցնում են, որ Մոսկվայի պատրիարքարանը «հայկական ժառանգության ոչնչացման առաջնագծում է» նաև Լեռնային Ղարաբաղում։ Անշուշտ, Ադրբեջանում այլադավան հոգևորականները ստիպված են այս կամ այն չափով փառաբանել «ադրբեջանական ղեկավարության իմաստուն քաղաքականությունը»։ Բայց այստեղ կա մի նրբերանգ. ինչպես գրում է Sputnik Ադրբեջանը, կարդինալ Ռավազիի հետ Բաքվի պատվիրակության հանդիպման մասին հաղորդագրության մեջ, «Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտ, եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեն, իր հերթին, ասել է, որ Ադրբեջանում տարբեր կրոնների ներկայացուցիչների միջև բարեկամության և եղբայրության մթնոլորտ է, ինչի արդյունքում ժողովուրդը հավասար հոգատարությամբ և հարգանքով է վերաբերվում բոլոր կրոնական հուշարձաններին»։ Կաթոլիկ եպիսկոպոսը «հայ զավթիչներին» չի մեղադրել քրիստոնեական հուշարձանների «ոչնչացման» համար։ Մինչդեռ ուղղափառ վարդապետն այլ կերպ է վարվել:

Այսպիսով, ի՞նչ է իրականում մտածում Մոսկվայի պատրիարքարանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, և ո՞վ է Ռուս ուղղափառ եկեղեցում իր կարծիքն արտահայտում այս հարցում։ Հուսով ենք, որ այս հարցը շուտով կպարզվի»։

Չպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներովՀայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ ԲերենդսենըՎարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան ԿուպմանինԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱԳյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակըԱռջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասինՌադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտինԱշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրիԵրևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղըԻրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը ԲաքվինՖրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել«Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջևՖրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը ԵվրոպայումՈղբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱվանեսյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններումՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ըՓոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԳերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄերցԶելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանըՎիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԹրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNNԳերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերիԳազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-նԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասինՄենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. ՆեթանյահուԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԱյսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսությունՄեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ«Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտումՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը
Ամենադիտված