Պայթյուն Հայաստանում. կան տուժածներ
Ուշադրության կենտրոնումՀունվարի 15-ին` ժամը 10։01-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 20 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով ձևախախտվել է պատշգամբի արտաքին պատը, մոտ 14 քմ հատված առանձնացել է կառուցատարրերից, մասնակի փլուզվել է խոհանոցի և ննջասենյակի միջսենյակային պատը (մոտ 2 քմ), թուլացել և վնասվել է հյուրասենյակի միջսենյակային պատը (մոտ 12 քմ), բնակարանի գույքը, կոտրվել են պատուհանների ապակիները:
Պայթյունի հետևանքով կոտրվել են նաև հարակից շենքի 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանների պատուհանների ապակիները։
Ավելին՝ այստեղ