Ինչ նոր համաճարակ է սպասվում. մանկապարտեզներում զգուշացրել են
Ուշադրության կենտրոնումArmLur.am-ը ահազանգեր է սատնում այն մասին, որ մի շարք մանկապարտեզներում ծնողներին ասել են, թե նոր հրաման կա, որ մինչեւ 6 տարեկան երեխաներին գրիպի դեմ պատվաստեն՝ հնարավոր համաճարակից խուսափելու համար, եւ համապատասխան փաստաթղթով ներկայանան մանկապարտեզ, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել ծնողների մոտ, քանի որ ոչ բոլորն են կողմ նման պատվաստումներին:
ArmLur.am-ը ահազանգի հետքերով զրուցել է Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյան հետ՝ պարզելու համար, թե արդյոք կա՞ նման հրաման: Մեր հարցադրմանն ի պատասխան, նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ նախարարի կողմից նման հրաման չի եղել եւ Հայաստանի Հանրապետությունում բոլոր պատվաստումները իրականացվում են կամավոր սկիզբունքով:
Մանրամասները՝ այստեղ