ԵՄ-ն դատապարտել է թուրք գիտնականներին ձերբակալելու Անկարայի որոշումը
Ուշադրության կենտրոնումԵվրամիությունը խորապես անհանգստացած է Թուրքիայի ակադեմիական շրջանակներում տեղի ունեցող ձերբակալությունների կապակցությամբ, որոնք տեղի են ունենում քրդական զինված ջոկատների դեմ Անկարայի գործողությունները քննադատելու հռչակագրի ստորագրման պատճառով: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական հարցերով ծառայության հայտարարության մեջ: «Թուրքիայի հարավ-արեւելքում իրադարձությունների կապակցությամբ հռչակագիրը ստորագրած թուրք գիտնականների դեմ գործողությունները չափազանց մտահոգիչ են»,- ասված է հայտարարության մեջ: Փաստաթուղթն ընդգծում է, որ խոսքի ազատությունը պետք է պահպանվի Կոպենհագենի քաղաքական չափանիշներին համապատասխան, իսկ վախի մթնոլորտը հակասում է դրան»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Թուրքիայից երաշխքներ ենք սպասում, որ օրենսդրությունը կիրականացվի եվրոպական չափանիշներին համապատասխան՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնցեպցիայի եւ ՄԻԵԴ նախադեպային իրավունքների: ԵՄ-ն նորից հաստատում է իր այն դիրքորոշումը, որ քրդական հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասված է փաստաթղթի մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները 21 գիտնականի ձերբակալության օրդեր էին տվել այն բանից հետո, երբ երկրի 89 համալսարանների 1.1 հազար ներկայացուցիչ ստորագրել էին քրդական հարցին քաղաքական լուծում գտնելու մասին փաստաթղթի տակ: