Թուրքիայի քրդերը զինված նոր կառույց են ստեղծել. Քաղաքացիական պաշտպանության ուժեր
HeaderNews.am-ը գրում է .
Թուրքիայի քրդաբնակ շրջաններում զինվորականների ու ոստիկանների գործողություններին հակազդելու համար քրդերը ստեղծել են «Քաղաքացիական պաշտպանության ուժեր» (YPS) անունով կառույցը։
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տարբեր համալսարանների ուսանողները մեկնում են հարձակման տակ գտնվող քրդաբնակ շրջաններ ու անդամագրվում նոր կազմավորված YPS-ին։
Քուրդ ուսանողներից բաղկացած հերթական խումբը Մարդին նահանգի Նուսայբինում հատուկ արարողությամբ է անդամագրվել YPS-ին։ Միջոցառման ժամանակ եղել են Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառներ ու PKK-ի դրոշներ։
Երիտասարդները խոստացել են փողոց առ փողոց մաքրել թուրքական ֆաշիզմից։