Մոլդովայում ընդդիմությունը վերսկսել է նոն-ստոպ ռեժիմով բողոքի ակցիան
ՄիջազգայինՄոլդովայում ընդդիմությունը հայտարարել է նոն-ստոպ ռեժիմով բողոքի ցույցերը վերսկսելու մասին՝ պահանջելով ցրել խորհրդարանն այն բանից հետո, երբ նախագահ Նիկոլայ Տիմոֆտին պատգամավորների ճնշման տակ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Պավել Ֆիլիպի թեկնածությունը: Այս մասին խորհրդարանի առջեւ սկսված բազմահազարանոց բողոքի ցույցերի ժամանակ ասել է «Մեր կուսակցության առաջնորդ», Բելցիի քաղաքապետ Ռենատո Ուսատին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք վերսկսում ենք նոն-ստոպ ռեժիմով բողոքի ակցիան: Չի կարելի թույլ տալ, որ հաստատվի կառավարության կազմը եւ իրագործվի երկիրն օլիգարխների կողմից նվաճելու պլանը»,- ասել է նա:
Ոււսատին կոչ է արել հավաքվել խորհրդարանի շենքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա կառավարության կազմի հաստատումը: