ՌԴ-ում թատրոնի ղեկավարությունը «Սերյոժան շատ հիմար է» ներկայացման տոմսի զեղչ է սահմանել Սերգեյ անունով բոլոր տղամարդկանց համար
ՄշակույթՌուսաստանի Պսկով քաղաքի Պուշկինի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնից հայտնել են, որ Սերգեյ անունով բոլոր տղամարդիկ զեղչ կստանան Դմիտրի Դանիլովի պիեսի հիման վրա «Սերյոժան շատ հիմար է» ներկայացման համար։
Զեղչը կազմում է 15%։ Թատրոնի ղեկավարությունը որոշել է զեղչ սահմանել տեղի բնակչի բողոքի պատճառով։ Կնոջը վրդովեցրել է բեմադրության վիրավորական անվանումը: Նա դիմել է Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը՝ հայտնելով, որ ներկայացումը կարող է վիրավորել այս անունով տղամարդկանց:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն օրենքի խախտման նշաններ չի հայտնաբերել։