Օբաման միշտ իր հետ կրում է թալիսմաններ` հաջողության համար (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման YouTube-ի օգտատերերի հետ կիսվել է իր փոքրիկ գաղտնիքով. պարզվում է` նրա գրպաններում շատ են տարբեր թալիսմանները: Այդ թվում` Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նվիրած համրիչը, պոկերի խաղաքար, Բուդդայի և հինդուիստական կապկանման Խանուման աստվածության արձանիկները, գրում է Комсомольская правда-ն:
«Այն ժամանակից ի վեր, ինչ ես սկսել եմ մասնակցել ընտրությունների, մարդիկ միշտ իմ ելույթների ժամանակ ինձ տարբեր իրեր են նվիրում, օրինակ՝ թալիսմաններ երջանկության համար կամ հուշանվերներ, իրեր, որոնք նրանց համար ինչ-որ բան են նշանակում։ Ես հիմա սովորություն ունեմ՝ դրանք միշտ ինձ մոտ եմ պահում, թեև չեմ կարող բոլորը կրել...»,- պատմել է Օբաման:
Նախագահը նշել է, որ ընտրում է մի քանի իր և կրում գրպանում, որպեսզի դրանք հիշեցնեն այն մարդկանց մասին, որոնց ինքը հանդիպել է, և նրանց պատմությունների մասին, որոնք նրան պատմել են:
Օբաման ցույց է տվել մի քանի իր, այդ թվում` Հռոմի պապի նվիրած համրիչը, և նշել է, որ հիանում է Ֆրանցիսկոսով, և իր համար այդ իրը խորհրդանշում է «խաղաղություն, փոխըմբռնում և բարոյական վարքագիծ»։
Նախագահը ցույց է տվել նաև պոկերի իր «երջանիկ» խաղաքարը, որը նվիրել է իրեն Այովայից մի բայքեր՝ 8 տարի առաջ:


