Bloomberg-ը նախազգուշացրել է «գլոբալ արժութային պատերազմի» մասին
HeaderՄոտ ապագայում կարող է սկսվել «գլոբալ արժութային պատերազմ», իսկ եվրոյի և իենի ամրապնդումը կարող է դառնալ Եվրոպայում և Ճապոնիայում դրամավարկային քաղաքականության ակտիվացման խթան: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով' «ՌԻԱ նովոստին»: «Այս շաբաթ իենը դոլարի համեմատ ռեկորդային կերպով ամրապնդվել է, այս ամսվա մեջ արդեն 3-րդ անգամ, իսկ եվրոն հիմնական փոխարժեքների մեծամասնության համեմատ աճել է»,- գրում է գործակալությունը:
ԱՄՆ-ի տնտեսության աճի և նրա մոնետար քաղաքականության անհամապատասխանությունն աշխարհի մնացած պետությունների հետ նվազել է: Ամերիկյան տնտեսությունը չի կարող ամբողջությամբ խուսափել Չինաստանի տնտեսության ազդեցությունից և մյուս պետությունների տնտեսությունների անհավասար վերականգնումից:
Այս ամենի վրա ազդում է դոլարը և տանում նրան, որ Ճապոնիայի և Եվրոպայի կենտրոնական բանկերը փոխեն իրենց ծրագրերն ու թուլացնեն իրենց արժույթները:
«Փոխարժեքային պատերազմը «ապրում է և բարևում»: Եթե դոլարը շարունակի թուլանալ, Եվրոպայի և Ճապոնիայի կենտրոնական բանկերը կվերադառնան խաղ»,- ցիտում է Bloomberg-ը: