Ֆրանսիայի կոշտ պատասխանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ալիեւի հայտարարությանը
Ուշադրության կենտրոնումԵվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն կոշտ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Ռահման Մուստաֆաևը Twitter-ի իր էջում տարածել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։