Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ» Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ» Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու


Գնդապետի վերջին նամակը որդուն ու կիսատ մնացած գործը. Վահագն Ասատրյանը կդառնար 45 տարեկան

Ուշադրության կենտրոնում
«Մեր խնդիրն է թույլ չտալ, որ հայ զինվորի մատը փուշ մտնի, մեզ համար մեր զինվորը շատ թանկ է, ի տարբերություն իրենց». գնդապետ, Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանը զոհվեց այն վստահությամբ, որ հայկական բանակը միշտ հաղթելու է։
ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանն իր ծննդյան օրը տանը կազմակերպված խնջույքներին երբեք ներկա չէր լինում կամ տուն էր հասնում ուշացումով։ Արդեն 2–րդ ծննդյան օրնէ, որ Վահագնի բացակայությանը հարմարված ընտանիքը նրա ներկայությունը զգում է Եռաբլուրում։ Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան։
Կեսգիշերին նրա շիրիմի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվում` Վահագնի ընտանիքի անդամները, ընկերներն ու զինվորականները։
«Ինձ համար Վահագնը կա, ամեն տեղ է։ Նա նաև ողջ է այն զինվորականների համար, որոնք կլոր տարին գալիս են, նստում նրա շիրիմի մոտ, հուզվում, պատմություններ պատմում պատերազմում նրա անցած ուղղուց։ Վահագնի համար զինվորը մեծագույն արժեք էր։ Օգնում էր բոլորին, դրա համար էլ մինչ օրս միայն օրհնանք եմ լսում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է մայրը՝ Սիմա Պետրոսյանը։

Уголок памяти национального героя Армении, полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Զինվորներից մեկը տիկին Սիմային պատմել է, թե ինչպես են իրենք 100 հոգով մնացել առանց հրամանատար ու չեն իմացել ինչ անել։ Այդ ժամանակ նրանց ռացիայով կապ են տվել ու հայտնել, որ իրենց մոտենում է Վահագն Ասատրյանի ջոկատը։ Տղաներն ուրախությունից պարել են, որովհետև գիտեին, որ փրկվել են։
«Հրամանատարի ճիշտ գործողությունների շնորհիվ բոլորս փրկվեցինք»,-սա ամենահաճախ հնչող արտահայտությունն է, որը մայրը լսում է որդու շիրիմի մոտ։
Զինվորականները պատմում են, որ յուրաքանչյուր գրոհի ժամանակ Վահագնը գոռում էր ռացիայով. «Սպեցնա՛զ, առա՛ջ…»: Այդ ձայնը ռացիայով լսում էին ոչ միայն հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, այլև տարածքի բոլոր ստորաբաժանումները և ոգևորվում։ Վահագնի օգնությանն էին դիմում նաև այլ բարձրաստիճան հրամանատարներ։ Եղել է, որ ռացիայով Վահագնին խնդրել են զորքին խոսք ասի, որ նրա ձայնը լսեն ու առաջ գնան։

Վահագն Ասատրյանը քեռու հետքերով գնաց

Գնդապետ Վահագն Ասատրյանն իր ռազմական ուղին ընտրել էր գիտակցված և ողջ կյանքում հավատարիմ մնացել ընտրած գործին: Այդ ընտրության մեջ դեր ունեին սպարապետ Վազգեն Սարգսյանը և քեռին՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը։
«Մեր ընտանիքը կանգնած է Արցախյան գոյամարտի ակունքներում։ Մեր տուն գալիս էին այնպիսի մարդիկ, որոնք հետո դարձան Հայաստանի բանակաշինության հիմնադիրները։ Արցախյան առաջին պատերազմում Վահագնը քեռու հետ իր աչքերով տեսավ ամեն ինչ, շփվեց կռվող տղաների հետ ու որոշեց զինվորական դառնալ։ Ես որպես մայր մի անգամ եմ միջամտել նրա մասնագիտության ընտրության հարցում, ուզում էի, որ բժիշկ դառնա։ Համաձայնել էր։ Երբ եկավ ժամանակը, որ քիմիան պիտի խորությամբ ուսումնասիրեր, ասաց՝ մամ, փոշմանել եմ, ես երևի օդաչու դառնամ։ Մի օր էլ եկավ, ասաց. «Գործերս տվեցի Ռազմական ուսումնարան. եսզորավարեմդառնալու»»,- պատմում է մայրը։
 
Վահագն Ասատրյանն ավարտել է 5 ռազմական բուհ: Նրա զիվորական կրթությունը սկսվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանից: 1997 թ-ին՝ ուսումնարանն ավարտելուց հետո, սկսվել է Վահագնի երկարամյա ծառայությունը հայոց բանակում:
Ստանձնելով բազմաթիվ պատասխանատու պաշտոններ տարբեր զորամասերում՝ նա իր ներդրումն է ունեցել բանակաշինության գործում: 2015-2017թթ. նա եղել է Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար, Արմավիրի կայազորի պետ, իսկ 2017-2020թթ. ՝ ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության զորամասի հրամանատար: Մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմին որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար: Հետմահու արժանացել է ՀՀ ազգային հերոսի բարձր կոչման:

Վերջին անգամ սեպտեմբերի 26-ին եղավ տանը

Բոլորը գիտեին, որ Վահագնը անձամբ է գնում հետախուզության։ Պատերազմից առաջ նա հասցրեց լինել ամբողջ Արցախում։ Տեսնում էր, որ թշնամին պատրաստվում է պատերազմի։
«Մի անգամ տուն եկավ բավականին տխուր։ Ես մի փոքրիկ հոգեբանական մեթոդ էի կիրառում. պառկում էր, գլուխը դնում ծնկիս, շոյում էի ու մի քիչ էլ խոսացնում ։ Հարցրի` պատերազմ կլինի՞, ասաց` պատերազմն անխուսափելի է։ Մի հարց տվեցի, հետո ես էլ զարմացա իմ հարցից, ասեցի` որ պատերազմ լինի, դո՞ւ էլ ես գնալու։ Իրեն հատուկ ժպիտով նայեց ինձ, ասեց. «Մա՞մ, բա քեզ սազեց...»»,- հիշում է մայրը։
Սեպտեմբերի 26–ին հարազատներով հավաքվել էին Վահագնենց տանը։
Военная фотография, личные вещи и медали национального героя РА, полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Գնդապետ, ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակի անկյունը իրենց տանը
Խնջույքից հետո հերթական «հարցաքննության» ժամանակ Վահագնը կրկին ասում է, որ պատերազմն անխուսափելի է։ Գնդապետը վստահ էր, որ պատերազմի դեպքում հայկական բանակը հաղթելու է։
«Մինչև գիշերվա երկուսը զրուցեցինք, հետո ամեն մեկս իր տուն գնաց։ Առավոտյան պատերազմի գույժը եկավ, ու մենք իրեն էլ չտեսանք։ Խոսում էինք միայն հեռախոսով , երբ ժամանակ էր ունենում»,-ասում է մայրը։

Օմարից մինչև Հադրութ․ հարյուրավոր փրկված կյանքեր

Ադրբեջանցի զինվորականները 6 ամիս զորավարժություններ էին արել Օմարի լեռները բարձրանալու համար։ Նրանց հաջողվել էր վերցնել Օմարի ամենաբարձր դիրքը, որից հետո հայ զինվորները հայտնվել էին շրջափակման մեջ, նրանց ո՛չ սնունդ, ո՛չ զենք էր հասնում։
Գնդապետ Ասատրյանը կարողանում է շատ արագ հետ վերցնել դիրքը և զորքին հանել այդ վիճակից։ Մղված մարտերում զոհվում է զինվորներից մեկը։
«Զանգեց, ասեց՝ մամ, դիրքը հետ վերցրի, բայց Խաչատուրիս գնով։ Նա այդ դիրքը Խաչատուրի անունով էր կոչել։ Ասում էր. «Օմարից մինչև Քարվաճառ թուրքի ոտք չի մտել, մենք դատարկ հանձնել ենք իրենց»»,-որդու հետ խոսակցությունն է պատմում մայրը։
Личные вещи и фотографии погибшего полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Օմարից հետո 250 հոգանոց ստորաբաժանումը Ջրականում շրջափակման մեջ է ընկնում: Գնդապետն անում է անհնարինը։ Չնայած թշնամու մեծաթիվ զինտեխնիկային ու մարդկային ուժին, կարողանում է մոլորեցնել նրանց` տպավորություն ստեղծելով, թե մեծաքանակ զորք կա այդտեղ։
Չունենալով հրետանի, ձեռքի նռնականետերով ու սովորական ավտոմատներով Վահագն Ասատրյանը 250 հոգանոց զորքին դուրս է բերում շրջափակումից` տալով 2 զոհ և մեկ վիրավոր։
Գնդապետի գործողություններից թշնամին մոտ 1000 զոհ է տալիս ու կորցնում զինտեխնիկայի զգալի մասը։
Այնուհետև Վահագնը իր ջոկատով տեղափոխվում է Հադրութ։ Իրավիճակն այնտեղ բարդ էր, լարված, բայց գնդապետը կրկին ելքեր էր փնտրում։

Վահագնի վերջի հեռախոսազրույցն ու վերջին նամակը որդուն

Տիկին Սիման վերջին անգամ որդու ձայնը լսել է զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին։
Հեռախոսազանգին նախորդում է գնդապետի ավագ որդուն՝ Վահեին ուղղված հաղորդագրությունը, որում Վահագնը նշում է, որ որդին բավականաչափ մեծ է`արդեն տղամարդ է ու անհրաժեշտության դեպքում պետք է հոգ տանի մոր ու փոքր եղբոր մասին։
Վահեն հաղորդագրությունից հուզվում է ու տալիս է, որպեսզի տատիկն ընթերցի։
«Ես կարդացի նրա նամակը, բայց չհուզվեցի, վստահ էի, որ նրան ոչինչ չի պատահի։ Բայց զանգեցի նրան, ասացի` տղես, ինչքան ժամանակ է մարտի դաշտում ես, կլինի մի օրով տուն գաս, մենք քեզ տեսնենք, էլի հետ գնաս։ Ասաց. «Մամ, դու ո՞նց ես ինձ ըտենց բան ասում, բա զորքս, ոնց կարող եմ թողնել գամ։ Մենք անելիքներ շատ ունենք, դու լավ գիտես...»։ Այլևս չխոսեցինք։ Հոկտեմբերի 12-ին որդիս զոհվեց ԱԹՍ-ի հարվածից»,-ասում է մայրը։
Медали погибшего полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Ասատրյանին ճանաչողները, իր հետ կռվածներն այն կարծիքին են, որ եթե գնդապետը ողջ լիներ, պատերազմի ելքն այլ կլիներ: Վահագն Ասատրյանի մահվանից մեկ օր հետո Հադրութն ընկավ։
Տիկին Սիման հիմա մի երազանք ունի, որ հայ գիտնականները համախմբվեն, ու Հայաստանը հզորանա այնքան, որ նորագույն տեխնոլոգիաներով հնարավորություն ունենա թշնամիներին իրենց տեղը ցույց տալու` առանց պատերազմի ու զոհերի...
Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ» Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ» Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավորության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա Իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում
Ամենադիտված