Այսօր հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինված 150 քաղաքացի է դուրս գրվել. ԱՆ
ՀասարակությունԱյսօր առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 150 քաղաքացի, որից 135-ը' մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 60-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 36-ը' երեխաներ, տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Կարևոր է, որ գնալով նվազում է ինչպես հիվանդանոցային բուժում ստացողների, այնպես էլ' ծանր վիճակում բժշկական օգնության դիմողների թիվը։
Նշենք, որ H1N1 վարակով 7 հիվանդի մոտ առողջացման դրական տեղաշարժ է արձանագրվել։ Այսօր նրանք վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են հիվանդասենյակ։ Միաժամանակ, բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված ևս մեկ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Հիվանդի վիճակը բարելավվում է։
Հիշեցնենք, որ H1N1 վարակից Հայաստանում հունվարի 15-ին գրանցվել մահացության 14-րդ դեպքը։