«Հզոր ռեյնջերներ» սերիալի դերասանին մեղադրել են սպանության մեջ
Հասարակություն«Հզոր ռեյնջերներ» սերիալից հայտնի ամերիկացի դերասան Ռիկարդո Մեդինային մեղադրել են հարևանի սպանության մեջ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ`հետաքննության տվյալներով`դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա հունվարի 31-ին, երբ 36-ամյա Մե դինան դաշույնի միջոցով մահացու վնասել է իր տարիքակից Ջոշ Սաթերին: Հարևանների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել դերասանի ընկերուհու հետ վիճաբանության պատճառով:
Մեղադրվողի փաստաբանը շեշտում է, որ Սաթերը կոնֆլիկտից հետո ջարդել է Մեդինայի դուռը, ինչից հետո նա ստիպված է եղել պաշտպանվել դաշույնով:
Gazeta.ru-ն հավելում է, որ հետաքննությունը շարունակվում է, կարմիր ռեյնջերին սպառնում է մինչև 26 տարվա ազատազրկում: