Սահմանային իրավիճակն այս պահի դրությամբ
Ուշադրության կենտրոնումԱյս պահի դրությամբ մի քիչ հանդարտվել է իրավիճակը, մերոնց ոնց որ թե հաջողվել է լռեցնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։
«Վերին Շորժայի, Նորաբակի ուղղությամբ են եղել կրակոցները։ Բնակիչներին տարհանելու հարց չի լինի, մարդիկ արդեն սովորել են՝ պատերազմի միջով անցել, ամեն ինչ տեսել են, բայց, ամեն դեպքում, կրակոցները բոլորիս են անհանգստացնում»,- նշեց Ավետյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելին՝ այստեղ