Դահուկավազքի զարգացող ֆեդերացիաների առաջնությունը կանցկացվի Հայաստանում
Ուշադրության կենտրոնումՀայաստանում հունվարի 19-21-ը տեղի կունենա դահուկավազքի զարգացող ֆեդերացիաների գավաթի առաջնություն: Այն առաջին անգամ է անցկացվում և շանսը տրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային: Հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի դահուկային սպորտիֆեդերացիայի գլխավոր քարտուղարԳագիկ Սարգսյանը:
«Հունվարի 19-21-ն ունենալու ենք դահուկազվազքի զարգացող ֆեդերացիաների գավաթի առաջնությունը, որին կմասնակցեն 5 պետություններ` Հայաստան, Իրան, Ռումինիա, Սերբիա, Լիտվա: Սա դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի առաջին փորձն է, որը զարգացնելու ուղղությամբ հետագայում աշխատանքներ կտարվեն: Առաջնությանը մասնակցելու է շուրջ 50 մարզիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը` հավելելով, որ առաջնությունը վարկանիշային է:
Հունվարի 22-23-ը կանցկացվի Հայաստանի դահուկային սպորտի առաջնությունը: Այն կանցկացվի դահուկավազքի զարգացող ֆեդերացիաների գավաթի առաջնությանը զուգահեռ և մասնակցության հնավորություն կստանան նաև մյուս պետությունների ներկայացուցիչները: