Համացանցում հայտնվել է «Գաղտնի նյութեր» սերիալի նոր թրեյլերը
ՀասարակությունՀամացանցում հայտնվել է «Գաղտնի նյութեր» հայտնի հեռուստասերիալի տասներորդ սեզոնի նոր թրեյլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոր սեզոնն էկրան է դուրս գալիս 13-ամյա ընդմիջումից հետո: Գլխավոր հերոսներին`Դաշնային հետախուզությունների բյուրոյի գործակալներ Ֆոքս Մալդերի և Դանու Սկալիի դերերը նախկինի պես մարմնավորել են դերասաններ Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը:
Gazeta.ru-ն հիշեցնում է, որ սերիալն առաջին անգամ եթեր է դուրս եկել 1993-ի սեպտեմբերին և ավարտվել է 2002-ի մայիսին: Տասը եթերաշրջանի ընթացքում ցուցադրվել է 202 սերիա: