Արտակարգ պատահար Շիրակի մարզում. Կա վիրավոր
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Վահան Առաքելյանը իր վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Նոր Ախուրյան ավտոճանապարհի Նոր Ախուրյանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: