Հրաչյա Հակոբյանը՝ մանդատը վայր դնելու և Կանադայում Հայաստանի դեսպան նշանակվելու մասին
ՔաղաքականությունՔիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը շուտով վայր է դնելու պատգամավորական մանդատը և նշանակվելու է Կանադայում Հայաստանի դեսպան։
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց պատգամավորի հետ, որը հերքեց տեղեկությունը. «Այդ ամենը, պարզապես, անհեթեթություն է, նման բան չկա, այդպիսի հարց, անգամ, չի քննարկվել»,-պատասխանեց Հրաչյա Հակոբյանը: