Արտակարգ դեպք Երևանում
Ուշադրության կենտրոնումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և Շրջակա Միջավայրի պահպանություն» հասարակական, ոչ առևտրային կազմակերպությունից ստացված գրության փաստով։ Գրությամբ տեղեկացվել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին անհայտ անձը կամ անձինք Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Վերածնունդ» այգուց գողացել են 15 հատ արծաթափայլ եղևնի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: