Սելին Դիոնի եղբորը հաշված ժամեր են մնացել. 59-ամյա Դենիելը հոսպիտալացվել է
LifeStyle.news.am-ը գրում է.
Ծանր օրեր են երգչուհի Սելին Դիոնի ընտանիքում: Ինչպես հայտնի է, երեկ 73 տարեկանում քաղկեղի դեմ տեւական պայքարից հետո մահացել է երգչուհու ամուսինն ու մենեջերը՝ Ռենե Անջելիլը:

Այժմ էլ նոր, մտահոգիչ լուրեր են ստացվել երգչուհու ընտանիքից: Նրա ավագ եղբայրը՝ Դենիելը, եւս պայքարում է քաղկեղի դեմ, եւ երգչուհու ընտանիքը կարծում է, որ նրան քիչ ժամանակ է մնացել:

Սելինի քույրը՝ Կլոդետը, Journal Of Montreal-ին ասել է. «Մեզ համար շատ ծանր եւ ցավոտ է: Խոսքը հաշված օրերի եւ ժամերի մասին է: Նրա մոտ նույն ախտորոշումն է, ինչ Ռենեի մոտ»:
59-ամյա Դենիելը տեղափոխվել է Մոնրեալի հիվանդանոց: Նրա մոտ են ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ 88-ամյա մայրը՝ Թերեզան: