Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ՔաղաքականությունՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին` ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմը Ղազախստան ուղարկելու որոշման համար։
Կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետին, ինչպես նաեւ Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին:
Շնորհակալության հատուկ խոսքեր եմ ուղղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա շատ օպերատիվ և, որ ամենակարեւորն է, ընկերաբար ու ջերմորեն արձագանքեց իմ դիմումին»,- ասել է Տոկաևը: