Սկսվել է ինտենսիվ հրաձգություն
Ուշադրության կենտրոնումՂազախական Ալմաթիի կենտրոնական հրապարակում հարաբերականորեն տեւական անդորրից հետո սկսվել է ինտենսիվ հրաձգություն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ընդ որում, անկարգությունների մասնակիցներ չեն նկատվել։ Ամենայն հավանականությամբ հրաձգությունն ընթացքում է հարեւանությամբ գտնվող հեռուստատեսություններից մեկի շենքում բարիկադավորված զինյալների եւ ուժայինների միջեւ։ ՆԳ նախարարությունը տեղեկացրել է, որ իրավապահ մարմինները վերահսկում են հասարակական կարգն ու իրականացնում փողոցների՝ զինյալներից «մաքրման» գործողություն։