Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին Սկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ


Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա նախագահի պաշտոնին. Արմեն Սարգսյան

Քաղաքականություն

Միջազգային հեղինակավոր The Spectator world պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վերջին զարգացումների մասին: Հոդվածի հեղինակը՝ հայտնի գրող և լրագրող Կապիլ Կոմիրեդդին, ամիսներ առաջ այցելել էր Հայաստան: Ի թիվս բազմաթիվ հանդիպումների և հարցազրույցների, նա զրուցել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հոդվածում հեղինակը ներկայացրել է Հայաստան այցից իր տպավորությունները, ինչպես նաև օգտագործել է հատվածներ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցից:

Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով.

Հոդվածի սկզբում Կապիլ Կոմիրեդդին անդրադառնալով նախորդ տարի Հայաստանի հետ Ադրբեջանի ու Թուրքիայի հակամարտությանը՝ նշում է. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը զայրացած է, քանի որ հազարավոր քաջ և անձնուրաց հայ զինվորներ են սպանվել այդ պատերազմում...

Արմեն Սարգսյանն ինձ միակ հայ քաղաքական գործիչն է թվում, ում զայրույթն ուղեկցվում է ազգային զարթոնքի կառուցողական ծրագրով: Մի շարք քաղաքական գործիչներ անդադար բողոքում են դաշնակիցների կողմից լքված լինելուց կամ արտաքին ուժերի կողմից հարված ստանալուց, մինչդեռ Սարգսյանը կարծես թե ոգեշնչվում է այն ուսմունքից, որ «աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա». ազգերը, որոնք չունեն հավակնություններ, ձգտում, որոնք համակերպվում են այդ վիճակին, այս աշխարհում տեղ չունեն:

Հայաստանի հետ կապված ամենաուշագրավ փաստն այն է, որ այդ երկիրն ընդհանրապես գոյություն ունի. շատ քիչ երկրներ են դարերի ընթացքում անցել ավելի մեծ տառապանքների միջով, որքան այս փոքր կովկասյան հանրապետությունն է՝ տեղակայված Եվրոպայի ու Ասիայի ռազմավարական խաչմերուկում: Հայաստանը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին՝ առաջինն աշխարհի պետությունների շարքում, և այդ ժամանակից ի վեր նրա պատմությունը վերածվել է չվերջացող կռիվների տարեգրության: Մրցակցության մեջ գտնվող կայսրություններն այն հազարամյակներով վերածել են, ինչպես ասվում է Գիբբոնի անմոռանալի արտահայտության մեջ, «մշտական պատերազմի թատերաբեմի»: Ռուսները հեղեղում էին այն վերևից, արաբներն ու պարսիկները հոշոտում էին ներքևից: Իսկ թուրքերը, որոնք խժռել էին պատմական Հայաստանի ողջ արևմտյան ճակատը, քսաներորդ դարասկիզբ մուտք գործեցին 1.5 միլիոն հայերի կոտորածն իրականացնելով:

Ինչպե՞ս վերակառուցել արտաքին ագրեսիայից և ներքին կռիվներից բարոյալքված ազգը:

«Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց,- ասում է Սարգսյանը: - Պետք է ինքդ քեզ բարդ հարցեր տաս և անես անհրաժեշտ փոփոխություններ»: Փոփոխություններից մեկն, որն անհրաժեշտ է ազգի հոգեբանությունն ապաքինելու և Հայաստանի ապագան անվտանգ դարձնելու տեսանկյունից, ըստ Սարգսյանի, սահմանադրական բարեփոխումն է: Սա կարող է տարօրինակ թվալ, և ես թերահավատորեն էի մոտենում Սարգսյանի փաստարկին մինչև նախորդ ամառ Հայաստանով կատարած ճանապարհորդությունս: Պատերազմը բացահայտեց ոչ միայն Հայաստանի ռազմական ոլորտում եղած թույլ կողմերն, այլև սահմանադրության մեջ եղած բացերը:

2015 թվականին գրված ներկայիս սահմանադրությունը երաշխավորում էր առավելապես անհատների, ոչ թե ժողովրդի շահերը: Եվ քանի դեռ Հայաստանը չի ամրապնդել պատասխանատվության գաղափարը, չի ստեղծել իշխանության իրար հակակշռող ճյուղեր, և քանի դեռ անհատները չեն ստորադասվում ինստիտուտներին, այն կշարունակի խոցելի մնալ պոպուլիզմի, ինտրիգների ու քաոսի պայմաններում:

Լինելով միջազգային ասպարեզում Հայաստանի նշանավոր գործիչներից մեկը, Սարգսյանը երեք տարի առաջ ընտրվեց նախագահի՝ մեծամասամբ արարողակարգային պաշտոնում: Երբ սկսվեց պատերազմը, նա ակտիվացրեց իր լայն միջազգային կապերը՝ աջակցություն ստանալու Հայաստանի համար:

Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Ադրբեջանը զգալիորեն մեզ գերազանցեց, քանի որ ունի նավթային եկամուտներ,- ասում է նա: - Սակայն ի՞նչ արժեք կունենա նավթը մեկ կամ երկու սերունդ հետո»:

Նախագահի պաշտոնն ստանձնելուց օրեր անց, երբ երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին, նոր նախագահն իր աշխատակազմին հայտարարեց, որ պատրաստվում է գնալ Հանրապետության հրապարակ, որը հեղափոխության բաբախող սիրտն էր:

«Խաղաղության պահպանումն ու բռնության կանխումն իմ բարձր պարտավորությունն էր իմ ժողովրդիս հանդեպ: Եթե ես մնայի նախագահական նստավայրում, դա կնշանակեր վախկոտ հրաժարում սեփական պարտականությունից»,- պատմում է Սարգսյանը:

...Անցած աշնանը Սարգսյանը հյուրընկալեց Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը՝ Դավոսի օրինակով երկօրյա համաժողով, որը միջազգային քաղաքական գործիչներին և բիզնես ոլորտի հայտնի դեմքերին բերեց Դիլիջան առողջարանային քաղաք։

Գագաթնաժողովից մեկ օր անց նա մեկնեց Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունեց թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Այցը պատմական էր, քանի որ Սաուդյան Արաբիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Սա ևս մեկ օրինակ էր, երբ Սարգսյանը օգտագործում է իր անձնական կապերի լայն շրջանակը, որը ձևավորվել էր մասնավոր ոլորտում իր գործունեության ընթացքում՝ ի շահ դժվարին վիճակում գտվող իր երկրի:

Նա, թերևս, պետության միակ ղեկավարն է, որը նաև գիտնական է. Սարգսյանը հավակնոտ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ խթանելու տեխնոլոգիական հեղափոխությունը իր երկրում:

Նրա ծրագրի ֆիզիկական հիմքերը դրվում են Advanced Tomorrow (ATOM) նախագծում, որը հավակնում է դառնալ կիբեր և գիտական նորարարությունների հանգույց: Նա գաղափարը ներկայացրել է տարբեր պետությունների ղեկավարներին և ներդրողներին։

Հայաստանում մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գլոբալ կենտրոնների զարգացմանն աջակցելու համար ՏՏ և տեխնոլոգիական խոշոր ընկերություններին համոզելը համեմատաբար հեշտ է եղել: Հայկական սփյուռքը, որն աշխարհի ամենաբարգավաճ և ազդեցիկներից մեկն է, ևս պատրաստ է օգնել:

Արմեն Սարգսյանի՝ Ազգի կոնցեպտը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ընդգրկելով աշխարհասփյուռ հայկական համայնքը։

Հայկական ինքնությունը՝ նրա գրականությունը, մշակույթը, խոհանոցը, ավանդույթները զարգացել են Հայաստանից դուրս։ Պատմականորեն հայերը կառուցել և կառավարել են այլ երկրների համար։ Կոստանդնուպոլսի ամենահարգված ճարտարապետը, օրինակ, հայ էր: Այսօր, սակայն, նման մարդկանց փորձառությունն ի օգուտ Հայաստանի չի օգտագործվում։ Կառավարությունում աշխատելու պահանջներից մեկը Հայաստանում մի քանի տարի անընդմեջ բնակվելն է։

Տաղանդավոր սփյուռքահայերին Հայաստան բերելը բախվում է մի շարք խոչընդոտների «անհեթեթ և անիմաստ կանոնակարգերի» պատճառով: Օրինակ, Նուբար Աֆեյանը, որը Moderna-ի համահիմնադիրն է, պետք է առնվազն հինգ տարի ապրի բացառապես Հայաստանում, որպեսզի իրավունք ստանա ծառայության անցնել Հայաստանի կառավարությունում: Ստացվում է, Երևանին պետք են նրա պատվաստանյութերը և բարեգործությունը, բայց ոչ նրա հմտությունը կամ ծառայությունը։ «Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ», - ասում է Սարգսյանը։ Սփյուռքի առջև դռների բացումը սահմանադրական բարեփոխումների շարքում է, որը պաշտպանում է Սարգսյանը։

Եթե Սահմանադրությունը փոխվի, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի:
Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է երեք տարուց մի փոքր ավելի ժամանակ: Արդյո՞ք Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ բարեփոխումների իրականացումն արագացնելու համար. «Հայաստանի նախագահ լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է»,- ասում է նա։ «Սակայն ինձ հարգված զգալու համար չէ, որ համաձայնեցի այս աշխատանքին: Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին։ Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին»: 

Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածումՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Թրամփը հայտարարել է, որ այսօր Իսրայելի հարձակումը Բեյրութի վրա չպետք է տեղի ունենարՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 15-ինՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինի՝ հարյուրավոր հասցեներումԻ՞նչ եղանակ է սպասվում հունիսի երկրորդ կեսինԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄահացել է դերասանուհի Ագնես Շահնազարյանի եղբայրըՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանԿատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՏավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ջրհեղեղից պաշտպանվելու համար հատուկ համակարգ են ստեղծումՄարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել էՌուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված