Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները կարող են հանվել հենց այսօր
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆի հետ, եւ, ամենայն հավանականությամբ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կհայտարարեն Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես& raquo;-ը` վկայակոչելով BBC-ն, Ավստրիայում նախատեսվում է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը Իրանում միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման առնչությամբ: Համաձայն նախորդ տարի ձեռք բերված համաձայնության, ԻԻՀ-ն պետք է շարունակեր ուրանի հարստացման ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներով:
Եթե Իրանի վրայից հանվեն միջազգային պատժամիջոցները, ապա հարեւան երկրի արտասահմանյան հաշվեհամարները, որ սառեցված էին, կկազմի 50 մլրդ դոլար:
Իրանը կմեծացնի նաեւ նավթի արտահանումը հասցնելով այն օրական 500 հազար բարելի: