Հայաստանում կիրականացվեն հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ծրագրեր
HeaderՀայաստանի ֆինանսների նախարարությունը 2016 թվականին հարկային վարչարարության շարունակական բարելավման, հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով շարունակական քայլեր կիրականացնի& nbsp;հարկային համակարգի օպտիմալ կառուցվածքի սահմանման, համակարգված հարկային հսկողական մեխանիզմների ամբողջական ներդրման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել հարկային հսկողության հասցեական մոտեցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում:
Մասնավորապես, հարկային վարչարարության բարեփոխումների շրջանակում նախատեսվում է սահմանել հարկային համակարգի օպտիմալ կառուցվածք, կատարելագործել հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական մեխանիզմները, բարձրացնել կիրառվող հսկողական գործիքների արդյունավետությունը: Արդյունքում կկատարելագործվեն հարկային հսկողության հիման վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները: Միաժամանակ, ամբողջական ծավալով կօգտագործվեն կամերալ ուսումնասիրությունների արդյունքները և կներդրվի ստուգման ակտերով պարտավորությունների առաջադրման համակարգը` մասնավորապես ուշադրության կենտրոնում կլինի շրջանառության հարկ վճարողների գործունեության ռիսկերի գնահատումը, գործարքների փաստաթղթավորման հարցերը: