Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Իրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»


Նիկոլ Փաշինյանն աղետ է՝ մեծ և սարսափելի. Վահե Հակոբյան

Հասարակություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ այն ամենը, ինչ խոսվում է բանակցային գործընթացի, դրա մեկնաբանությունների մասին, արդեն կորցրել է իր լրջությունը, քանի որ «մարդը, ով խոսում է դրա մասին, ինքն է վաղուց կորցրել լրջությունը»:

«Ես այս ամենին լրիվ ուրիշ կողմից եմ նայում: Սա մեծագույն նվեր էր իր «բարեկիրթ գործընկեր» Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ՝ անգամ հաշվի չառնելով, որ այդ նույն օրն Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութում Ալիևը բացում էր հերթական զորամասը: Այդ օրը չխոսել Հադրութի օկուպացիայի, Ալիևի գործողությունների անթույլատրելիության մասին, և փոխարենն անել այն, ինչ արեց Փաշինյանը, ցույց է տալիս, որ այդ անձը ոչ միայն սեփական ժողովրդի իրավունքների, անվտանգության վրա թքած ունի, այլ նաև՝ զգացմունքների: Փաշինյանի մտքի «գոհարները» հանրությանը մատուցելը, հստակ գիտակցելով, որ նաև աշխարհն է լսում իրեն, կրկնում եմ, մեծագույն նվեր էր Ալիևին՝ գումարվող այն բոլոր նվերներին, ինչը մինչև հիմա արդեն իսկ մատուցվել էր: Սրանով նաև ապագա բանակցողի, իրականում՝ Հայաստանի և Արցախի շահերից բանակցողների դիրքերն ուղղակիորեն ջախջախվում են: Փաշինյանն ամեն ինչ անում է վերջակետին հասցնելու նաև այդ կործանարար գործընթացը», - պատասխանելով Aysor.am-ի՝ «Փաշինյանն իր ասուլիսում, ապա նաև ֆեյսբուքյան վերջին գրառումներում հնչեցրեց բավականին աղմկահարույց գնահատականներ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Դրանց վերաբերյալ արձագանքներ կան նաև Արցախից՝ այդ թվում նաև հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչի հետ մենք գործ ունենք» հարցին՝ ասաց Հակոբյանը։

Ըստ նրա՝ անդրադառնալ բանակցային գործընթացի, իբրև թե, գաղտնազերծված էլեմենտներին, սկսել դրանք բացատրել, հերքել, որևէ իմաստ չունի:

«Բազմիցս ենք առիթ ունեցել դա անելու: Այս մարդու նպատակը միանգամայն այլ է, և սա բովանդակային բանավեճի դաշտ չէ: Սա ուղղակիորեն դիմացինի շահերի սպասարկում է՝ ամեն քայլով, ամեն գործողությամբ, արտահայտած մտքով Ադրբեջանի շահերի սպասարկում: Պարզագույն օրինակ՝ այսօր հանրաքվեի և հանրաքվեի տարածքի վրա կասկածողը, այսօր ասողը, որ Ղարաբաղը չէր կարող լինել հայկական, այսօր հայտարարողը, որ Արցախի սուբյեկտայնությունը կորած էր ընդհանրապես, նույն մարդն է, ով հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Այդ նույն մարդու մասին է խոսքը, որ տարիներով պնդում էր, որ պետք է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի համար, ընդհանրապես կողքից չլսելով սրա հետ կապված ռիսկերի գնահատումները, բացատրությունները, հիմնավորումները, շարունակում էր այս նույնը պնդել՝ մեր բանակցային դիրքերին տարաբնույթ հարվածներ բերելով: Այս նույն մարդն այսօր պնդում է, որ պետք է գտնել այնպիսի ձեռնտու մոդել, որը բավարարի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ Ղարաբաղի անունն անգամ չտալով: Հիշեցնեմ, Ղարաբաղի, որը Հայաստան էր և վերջ: Այստեղ ի՞նչը մեկնաբանենք», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2016 թվականին տեղի ունեցած բանակցային գործընթացի ինչ-որ էլեմենտներ աղետ են, Վահե Հակոբյանն ընդգծեց. «Ուզում եմ մեզ համար մեկ անգամ և մեկընդմիշտ արձանագրենք՝ մեր ժողովրդի գլխին, Հայաստանում թե Արցախում մեր պետության և պետականության համար իրական աղետը Նիկոլ Փաշինյանն է: Հենց Նիկոլ Փաշինյանն է մեր աղետը՝ մեծ և սարսափելի: Եվ, հետևաբար, ասել ենք ու ասում ենք կրկին՝ օր առաջ, ժամ առաջ սրա հեռանալն է միայն տալու հնարավորություն վերադառնալու Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանն ու առաջ մղմանը»։

Ինչ վերաբերում է Արցախից արձագանքներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, թե ողջունում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը:

«Կարծում եմ, որ շատ լավ հասկանում են, որ պետք է սրան չհասցվեր, բոլոր իմաստներով պետք է սրան չհասցվեր՝ թույլ չտալով, որ այս ողջ ընթացքում նույն Արայիկ Հարությունյանն ունենա այն կեցվածքն ու պահվածքը, որը որևէ կերպ չի արտացոլում Արցախի շահերը, Արցախի պետականությունն ու անվտանգությունը, այլ ընդամենը մեկ անձից հնչող հրամանների կույր կատարում է: Հիմա հույս ունենանք, որ Արցախի մեր գործընկերներն արթնացել են:

Շատ կարևորում եմ Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը: ՄԻՊ-երը Փաշինյանի և իր թիմի կողմից բերված պետական համակարգերի պարալիզացման պայմաններում հնարավորինս արդյունավետ աշխատել և աշխատում են՝ ի նպաստ մեր երկու պետությունների:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա անկախ նրա վերջին հայտարարությունից, նա այս ամենում ունի մեծագույն պատասխանատվության խնդիր: Եվ, վստահաբար, ինչպես Փաշինյանի համար է մոտ այդ պատասխանատվությունը կրելու օրը, նույնը վերաբերում է նաև Արայիկ Հարությունյանին», - հավելեց Վահե Հակոբյանը։

Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԱրարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ» Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ» Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըՈղբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կառավորության անդամները վերանշանակվել են պաշտոններում Ավետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանՆԱՏՕ-ն և ԵՄ-ն աhաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության փոխարեն դարձել են դրա մասը. Զախարովա
Ամենադիտված