Ճապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին Կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ


Քանի որ այս իշխանությունը որևէ ոլորտում դրական բան չի արել, ուստի խուսափում է որևէ ոլորտում առկա բացասական բաների մասին խոսել. Նաիրի Սարգսյան

TV

Հայաստանի Կառավարության վարած տնտեսական անորոշ քաղաքականության հետևանքով հայ կանայք սկսել են երեխաներ ունենալ ԱՄՆ-ում, իսկ շատ ավելի համեստ ֆինանսական միջոցներ ունեցող ընտանիքներում ծնողներն իրենց երեխաներին դարձնում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, իսկ այս ամենի հիմնական պատճառն առկա անորոշություն է՝ ոչ միայն հաջորդ տարվա հետ կապված, այլ նաև ավելի երկարաժամկետ հեռանկարի համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ամփոփելով այս տարի Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, տեսակետ հայտնեց Հայաստանի Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, ապա հիմնավորեց հնչեցրած մեկնաբանությունը.

«Մենք ունենք ծնելիության 1.6 գործակից ու արտագաղթի ահագնացող աճ, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը 25 տարի անց կունենա 1 միլիոնից պակաս բնակչություն, որովհետև Կառավարությունը որևէ բան չի անում իներցիայով ընթացող տնտեսությանն իրական աճ հաղորդելու համար»։

Ընդգծենք, որ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնել է 548,8 հազար և վերադարձել 445,3 հազար ՀՀ քաղաքացի։ Մեկնողներն ավելի քան 103,5 հազարով գերազանցել են ժամանողներին։ Նման ցուցանիշ վերջին տարիներին երբևէ չէր գրանցվել։

Ներկայացված տվյալների արտագաղթի աճման միտումները նվազեցնելու գործոն Նաիրի Սարգսյանը դիտարկեց Հայաստանի տնտեսության աշխուժացումն ու ներդրումների ծավալների ավելացումը, որը կբերի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորության, ինչը, սակայն, չկա։

«Երբ իրենք եկան իշխանության, խոստանում էին, որ աշխատատեղեր են ստեղծելու, հետո սահուն կերպով անցում կատարեցին, թե՝ գրանցված աշխատատեղերի քանակն է ավելացել ու հենց այստեղ է այս իշխանությունը մանիպուլյացնում, որովհետև, թեև շատ լավ է, որ աշխատատեղերը ստվերից դուրս են գալիս, սակայն դա իրականում որևէ հավելյալ արժեք չի ստեղծում։ Իրականում պետական բյուջեի վրա խողովակից հոսքը կտրվում, մուտք է արվում մյուս խողովակով։ Ստվերից դուրս եկած աշխատատեղերը, այսպես թե այնպես, կային, ու դրանք ստեղծողներն այս իշխանությունները չեն, հետևապես՝ իշխանությունը թույլ է տալիս արտահայտելու մտքի գոհարներ, որոնց հետ ինքը կապ չունի։ Այստեղ, սակայն, հարց է առաջանում՝ իսկ քանի՞ դրամի հավելյալ արժեք եք ստեղծել դուք ու քանի՞ աշխատատեղ»,- ասաց Սարգսյանը՝ հիշեցելով, որ ուրիշների ստեղծած աշխատատեղերով գլուխ է գովում մի իշխանություն, որի գործունեության ընթացքում Հայաստանում աղքատության ծավալներն ահագնացող տեմպերի են հասել։

«Քանի որ այս իշխանությունը որևէ ոլորտում դրական բան չի արել, ուստի խուսափում է որևէ ոլորտում առկա բացասական բաների մասին խոսել. խուսափում է աղքատության մասին խոսելուց, որովհետև ահագնացող տեմպեր ունենք։ Աղքատության մակարդակի աճի մասին, իհարկե, որևէ դեպքում չեն խոսի, բայց կխոսեն, իբրև թե, աշխատավարձի ավելացման մասին, ինչը, սակայն, ռեալ իրականության հետ կապ չունի, և սա պարզապես ամոթալի է, որովհետև իրենք ոչ թե իրական աշխատավարձ են բարձրացրել, այլ թղթի վրա գրվածը, որ կարողանան ավել հարկ գանձել, բայց մարդկանց իրական աշխատավարձը չի ավելացել»,- ասաց Սարգսյանը։

Արտագաղթի աճող տեմպերին ու աղքատության 47,6 տոկոս ցուցանիշին զուգահեռ՝ Սարգսյանն ուշադրություն հրավիրեց պետական համակարգում կատարվող շքեղ ծախսերի, գնվող մեքենաների ու պարգևատրումների վրա, որոնք արվում են Հայաստանի արտաքին պարտքն ամեն օր ավելացնելու հաշվին։

«200 հազար դոլարով ԱԺ նախագահին մեքենա են գնում, մինչդեռ կարելի էր սահմանամերձ համայնքում փոքր թռչնաբուծարան բացել այդ գումարով, աշխատատեղեր ստեղծել, համայնքի բնակիչներին վաճառել բաժնետոմսեր. չէ՞ որ Հայաստանի թռչնամսի սպառման ուղիղ 50 տոկոսը ներկրվում է, մինչդեռ պետությունը նման ներդրում կատարելով՝ կարող էր հարցը որոշակիորեն լուծել»,- ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը՝ 200 հազար դոլարով ԱԺ նախագահի մեքենայի գնումը քննադատողներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ունի՝ «ԱԺ նախագահը կարո՞ղ է էշով ման գալ», Նաիրի Սարգսյանն արձագանքեց.

«Այո՛, ԱԺ նախագահը պետք է էշով ման գա, քանի դեռ Հայաստանի բնակչության 50 տոկոսն էշով էլ չի կարողանում ման գալ»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Ի՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. ՌյաբկովԱրտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին
Ամենադիտված