Թուրքիայում 21 ակադեմիկոս է ձերբակալվել՝ քրդերի սպանությունը դադարեցնելու կոչի համար
ՄիջազգայինԹուրքիայիի շխանություններն ահաբեկչության քարոզչության մեջ մեղադրել են 21 ակադեմիկոսի: Նրանք հանդես են եկել քրդերի նկատմամբ ռազմական ուժի կիրառման դեմ: Գիտնականները հռչակագիր են ստորագրել, որով կոչ են արել նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտոնական ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ, ավելի քան հազար թուրք և արտասահմանցի գիտնականներ հրապարակել են բողոք, որը վերնագրված է «Մենք չենք լինի այդ հանցագործության մի մասը»: Նրանք կոչ են անում «դադարեցնել կոտորածներն ու արյունահեղրությունը» երկրի հարավ-արևելքում:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նրանց անվանել է «տգետներ», իսկ ստորագրված խնդրագիրը՝ «թուրք ժողովրդի, պետության, կառավարության, խորհրդարանի, դատական կարգի հրապարակային նվաստացում»: