Էդվարդ Նալբանդյանը կայցելի Լիբանան
ՄիջազգայինՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլի հրավերով մայիսի 26-ին կայցելի Բեյրութ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության հետ։
Բեյրութում Հայաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։