Պայթյուն Սերպուխովյան վանքի մոտակայքում․ կա յոթ տուժած
Ուշադրության կենտրոնումՊայթյուն է որոտացել Սերպուխովի Վվեդենյան կանանց մենաստանի մոտակայքում։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նախնական տեղեկություններով տղամարդը գործարկել է ինքնաշեն պայթուցիկ սարքը։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ուղղափառ ծխական գիմնազիայի մուտքի մոտ։
Պայթյունի հեղինակը ենթադրաբար եղել է նույն գիմնազիայի տասնութամյա մի շրջանավարտ։ Տարբեր վարկածների համաձայն, կա երկուսից յոթ տուժած։ Տուժածների շարքում է նաեւ պայթյունն իրականացնողը։ Մանկավարժներին եւ աշակերտներին տարհանել են։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։