Երևանում կրակոցներ են հնչել դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված պարկուճներ Maybach մակնիշի ավտոմեքենա
Ուշադրության կենտրոնումԱյսօր, դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի երկու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունն ու հանցագործության գործիք՝ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելին՝ այստեղ