Սիրուշոյի՝ հղիության լուրերից հետո համացանցում հայտնվել են բացառիկ լուսանկարներ (տեսանյութ)
ՀասարակությունԱրդեն մի քանի օր է, ինչ համացանցում քննարկվում է Սիրուշոյի հավանական հղիությունը:
Շատերը դա կապում էին Սիրուշոյի պասիվության հետ, իսկ ոմանք երգչուհու հղիությունը «տեսել» էին Հրաչյա Հարությունյանի ներկայացման պրեմիերայի ժամանակ:

Այդ խոսակցություններից հետո Սիրուշոյի բրենդի էջում նոր լուսանկար է հայտնվել, որից կարելի է ենթադրել, որ երգչուհին հղի չէ:

Ըստ այդ էջի՝ լուսանկարն արվել է օրերս տեղի ունեցած ֆոտոշարքի ժամանակ:


Հավելենք, որ Սիրուշոն երկու տղաների մայրիկ է, սակայն նա միշտ հարցազրույցներում խոստովանել է, որ ցանկանում է 5 երեխա ունենալ: