ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ)


Փաշինյանի պապն էլ գերի էր ընկել գերմանացիներին․ ո՞ վ է իրական դավաճանը. politik.am

Ուշադրության կենտրոնում

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրական մեդիա տեռոր են սկսել գերիների դեմ։ Եթե ընտրություններից առաջ գերիները Փաշինյանի եղբայրներն էին ու Բաքվի բանտերում պայքարում էին Հայաստանի անկախության համար, ապա հիմա հանցագործներ են, որոնք պետք է փտեն բանտերում։ Եվ սա անում է մի իշխանություն, որ ամիսներ առաջ գերիների հերոսացման գործին էր լծված։ Այս մասին գրում է politik.am-ը:

Գերիներին իհարկե չի կարելի է հերոսացնել, բայց չի էլ կարելի բոլորին հանցագործ ներկայացնել, եթե դեռ պարզ չեն հանգամանքները, երբ չկա դեռ դատարանի օրինական վճիռ։

Անգամ առանց դատարանի վճռի մի բանում վստահ կարելի է լինել, որ Փաշինյանն ու իր թիմակիցները 18-20 տարեկան երիտասարդներին որևէ բանում մեղադրելու իրավունք չունեն։ Նրանք իշխանություն են, որ դեռևս անհասկանալի շահերից դրդված առանց որևէ կրակոցի հանձնել են Արցախի ամբողջական շրջաններ, Հայաստանի որոշ հատվածներ, միջպետական ճանապարհը։ Փաշինյանը ղեկավար է, որին թշնամական երկրի ղեկավարը անվանում է հարբած ծաղրածու և ոչ մի պատասխան  չի ստանում։ Դավաճանական նկրտումներով իշխանություն ունենալու պարագայում դժվար է պատկերացնել 18 տարեկան մի երիտասարդի, որ վստահորեն կարող է կանգնել իր դիրքում։

Ի վերջո, զինվորները տեսել են, որ իրենց ընկերների կյանքի գնով պահված հողը Փաշինյանը հանձնել է առանց օֆ քաշելու ու հենց ինքն է պարտվողականություն սերմանել զինվորականների շրջանում։ Փաշինյանի իշխանությունն էր, որ զինվորական արտահագուստով թափթփուկների տեսանյութեր էր տարածում, որում նրանք հայտարարում էին, թե Փաշինյանը ճիշտ է արել, որ հանձնել է հողերը ու փրկել իրենց կյանքերը։ Փաշինյանն ինքն էլ պնդում էր, որ հանձնել է Արցախի մեծ մասը, որպեսզի փրկի 35 հազար զինվորի կյանք։ Հիմա անգամ ինքնակամ հանձնվողները ինչն են այլ կերպ արել։ Նրանք էլ հանձնել են իրենց դիրքը, որպեսզի փրկեն իրենց կյանքերը, ինչպես Փաշինյանն էր խորհուրդ տալիս ու եթե դատարանի առաջ կանգնելու խնդիր կա, ապա գերիներից շատ առաջ դա պետք է անի հենց Փաշինյանը։

Հետաքրքիր է, որ գերիների դեմ մեդիատեռոր սկսած Փաշինյանն անգամ իր ընտանիքի անցյալը չի փորձում մտաբերել։ Չէ որ իր պապը՝ Նիկոլ Փաշինյանն էլ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին է գերի ընկել, ավելին, ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական աղբյուրի անգամ համագործակցել է թշնամու հետ ու համարվել է դավաճան։

Փաշինյանի պապիկի գերի ընկնելու փաստի մասին Politik.am-ը ծավալուն ուսումնասիրություն էր կատարել, որն առաջարկում ենք ևս մեկ անգամ ընթերցել։

«Մայիսի 9-ին, Երկրորոդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր պապի լուսանկարը և գրել.>«Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։

Այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։ Օգտվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» (այստեղ արխիվացված են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների, անհայտ կորածների և մահացածների տվյալները) կայքից՝ նրանք գտել էին Նիկոլ Փաշինյանի պապիկի տվյալները։

Լրատվամիջոցների այս հրապարակումներից հետո  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հիմնված Փաստերի ստուգման հարթակը պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանի պապի մասին տարածվող տեղեկությունը, թե նա աջակցել է գերմանական բանակին, չի համապատասխանում իրականությանը։

Այս հրապարակումներից ամիսներ անց նկատեցինք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» հարթակից բացակայում է Նիկոլ Առաքելի Փաշինյանի մասին տվյալները։ Հարթակում առկա են միայն Նիկոլ Վարդանի Փաշինյանի մասին տվյալներ, ով էլ ըստ մամուլի հրապարակումների դավաճան է եղել։

Նիկոլ Փաշինյանն իրականությունը իր պապի մասին գրել է իր պաշտոնական nikolpashinyan.com կայքում, որն արդեն հասանելի չէ, բայց մեզ հաջողվեց գտնել կայքի արխիվացված տարբերակը, որում Փաշինյանն իր պապի մասին գրում է․«Պապս` Նիկոլ Առաքելի Փաշինյանը, զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Որքան ինձ պատմել են, նրանց գունդը գերի է ընկել Ղրիմի թերակղզում` դեռեւս հասցրած չլինելով անգամ զենք ստանալ։ Հետո պապս մի քանի ընկերների հետ փախուստ է ձեռնարկել համակենտրոնացման ճամբարից ու զոհվել փախուստի ընթացքում։ Պատմում են, որ նա եղել է Իջեւանի միլիցիայի անձնագրային բաժնի պետը եւ ճակատ է մեկնել որպես կամավոր` տանը թողնելով երկու հորաքույրներիս եւ նորածին հորս»։

Ինչպես տեսնում ենք իր պաշտոնական կայքում Փաշինյանը հայտարարում է, որ պապը անգամ զենք ստանալ չի հասցրել ու գերի է ընկել։ Այսինքն Փաշինյանը ընդունում է, որ պապը անգամ մեկ օր չի հասցրել կռվել։  Հետաքրքիր է, որ ՌԴ պն պաշտոնական հարթակի տվյալներով դավաճան Նիկոլ Փաշինյանի զորամասի առաջնային տեղակայման վայրը ևս եղել է Ուկրաինայում։

Հետաքրքիր է, որ դեռևս մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանը միջպետական «ՄԻՐ» հեռուստաընկերության հետ զրույցում պատահաբար բացահայտել է, որ իր պապի մասով կա երկու փաստաթուղթ․«Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպես է պապս մահացել։ Մի փաստաթղթերով մահացել է 1943 թվականին, մյուս փաստաթղթերով` անհետ կորել է»,-հայտարարել էր Փաշինյանը։

Այսինքն «Մեմորիալ» հարթակում ի սկզբանե եղած երկու Նիկոլ Փաշինյաններն էլ նույն մարդիկ են եղել։ Սա է նաև պատճառը, որ ՌԴ ՊՆ պաշտոնական այս հարթակից հանել են նրանցից մեկի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի տվյալները։ Ինչպես նկատում եք վարչապետ Փաշինյանի խոսքից նա չի խոսում զոհվելու մասին, երկու դեպքում էլ նա օգտագործում է մահացել բառը։

Նույն հարցազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը նաև ստել է։ Նա հայտարարել է, թե ոչինչ չի հիշում իր պապի մասին․«Պապիս մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս չի հիշում նրան, որովհետև մեկ տարեկան է եղել, երբ պապս գնացել է պատերազմ»,-ասել է Փաշինյանը։ Բայց մենք ինչպես արդեն նկատել էինք իր պաշտոնական կայքում վարչապետը բավական տեղեկացված է եղել պապի ճակատագրից։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը իրականում ԽՍՀՄ-ում դավաճան է համարվել, բայց պետք է հաշվի առնել, որ ԽՍՀՄ-ում դավաճան էին համարվում բոլոր նրանք, ովքեր գերի էին ընկնում։ Այսինքն մենք միարժեք չենք կարող պնդել, որ նա պատերազմի տարիներին  կռվել է Նացիստական Գերմանիայի կողմից, բայց կասկածներն ու պաշտոնական «պիտակը» առնվազն մնում են։ Վարչապետ Փաշինյանն ինքը փաստում է, որ իր պապի վերաբերյալ կա երկու փաստաթուղթ։ Արձանագրենք նաև, որ ՌԴ ՊՆ պաշտոնական հարթակից հանվել է Նիկոլ Առաքելի Փաշինյանի մասին տեղեկությունները։  Նշանակում է, որ ՌԴ ՊՆ-ն իր համար հստակեցրել է, որ պատերազմին մասնակցել է մեկ Նիկոլ Փաշինյան և նա ըստ պաշտոնական աղբյուրների համագործակցել է թշնամու հետ։ Փաստենք, որ կասկածելի է նաև վարչապետ Փաշինյանի կեցվածքը՝ նախկինում նա ազատորեն խոսում էր իր պապի մասին և այդ մասին գրել էր իր պաշտոնական կայքում, իսկ հիմա հայտարարում է, թե ոչինչ չի հիշում։ Այս հանգամանքը առնվազն կասկածի տեղիք է տալիս, որ Փաշինյանը փորձում է թաքցնել իրականությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանՎարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-իՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ինՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՊայմանագրային զինծառայող է մահացելԳյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Հարևանուհուն uպառնալու, hայhոյելու պատճառով ոստիկանը hարվածներ է հասցրել Վ.Գ.-ին«ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում էՄինսկը դիվանագիտական նոտա է ուղարկել Կիևին«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթՊարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
Ամենադիտված