ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումԴեկտեմբերի 9-ին զորամասերում իրականացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։
Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող զինծառայողների հանդերձանքը, զենք-զինամթերքը, անհրաժեշտ փաստաթղթերի և նյութական միջոցների առկայությունը։
Անձնակազմը հրահանգավորվել է առաջադրված խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։