Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240 դեպք
Ուշադրության կենտրոնումՀայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341 058:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 7718 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1457 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 28 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9175-ի:
Ավելին՝ այստեղ