Գետի հատակին 2 դիակով մեքենա են հայտնաբերել․ նրանք 20 տարի առաջ էին կորել
LifeՌուսաստանի Կրասնոյարսկի շրջանում՝ Ենիսեյի հատակին, փրկարարները, ուսումնունքների ժամանակ պատահաբար մեքենա են հայտնաբերել, որում երկու հոգու դի է եղել։ Mitsubishi մակնիշի մեքենայում 1957 թվականին ծնված տղամարդու եւ 1965 թ․ ծնված կնոջ դի են հայտնաբերել։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանք անհետացել էին 1995 թվականին, այն ժամանակ նրանց հարազատները հաղորդագրություն էին տվել ոստիկանություն, սակայն զույգին գտնել այդպես էլ չէր հաջողվել։
