Երջանկությանը նպաստող 5 կանոն
LifeԿյանքի այս կանոնները ձեզ թույլ կտան հասկանալ՝ ինչ բան է գիտակցված երջանկությունը.
1.Ազատեք ձեր սիրտը ատելությունից և ամբողջ ոգով լցրեք այն սիրով: Ամեն գիշեր քնելուց առաջ՝ հիշելով օրվա տհաճ պահերը, ներեցեք ձեր հանդեպ բացասական վերաբերմունքի բոլոր հեղինակներին, որպեսզի առավոտյան արթնանալով՝ ձեր սիրտը լցնեք արևի շողերի հետ եկող բարությամբ ու սիրով դեպի տիեզերքն ու աշխարհը:
2.Ինչ տրամադրություն էլ, որ ունենաք, երբեք վատ մի վերաբերվեք ձեր սիրելի ու հարազատ մարդկանց հետ, մի փոխանցեք նրանց ձեր վատ տրամադրությունը:
3.Կյանքում միշտ էլ լինելու են որոշակի ժամանակաշրջաններ, երբ իրադարձությունների մեծ մասը "ձեր սրտով չի լինելու", պետք է սովորել նույնիսկ այս պահերին որևէ դրական բան գտնել ձեր շրջապատում, ինչքան լավը տեսնեք, այնքան այն կշատանա:
4.Միշտ ասացեք նրանց, ում սիրում եք ձեր վերաբերմունքի մասին, սա շատ կարևոր է, մարդիկ պետք է իմանան ձեր կողմից գնահատված լինելու փաստի մասին:
5.Ամեն օր ինչ-որ լավ բան արեք ինչ-որ մեկի համար, դրանից դուք ավելի շատ ձեզ երջանիկ կզգաք, քան նույնիսկ նա, ում համար արել եք այդ բարի գործը: