ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարտակերտ բնակավայրի տարածքում պայթուցիկ օբյեկտների մաքրման և ականազերծման աշխատանքները, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը սկսել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գյուղատնտեսական հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները։ Այսօր մաքրվել է տարածքի 1,5 հեկտար, ընդհանուր առմամբ նախատեսված է մաքրել 400 հեկտար տարածք, աշխատանքի ընթացքում հայտնաբերվել է 2 պայթուցիկ օբյեկտ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 2322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա։
Ավելիւն՝ այստեղ