Ի՞նչ արժե Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի նշանդրեքի մատանին
LifeStyle.news.am-ը գրում է.
Երկուշաբթի հայտնի դարձավ, որ Ջեյսոն Սթեթհեմն ու Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին նշանվել են: Անցած հանգստյան օրերին Բեվերլի Հիլզում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս 2016» կինոմրցանակաբաշխության արարողությունը, որտեղ կարմիր գորգուղով աստղերի մի ամբողջ բանակ էր անցնում՝ այդ թվում Ջեյսոն Սթեթհեմը ու Ռոզի Հանթինգթոն -Ուայթլին: Ռոզիի մատնեմատին պապարացիները հսկայական ադամանդով մատանի էին նկատել:

Պարզվել էր, որ 48-ամյա Ջեյսոն Սթեթհեմը ու 28-ամյա Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, որոնք արդեն հինգ տարի է միասին են, շուտով կին ու ամուսին են դառնալու:
Popsugar.com կայքն էլ պարզել է, թե ինչ արժե հանրահայտ մոդելի նշանդրեքի մատանին: Պարզվել է, որ հինգ կարատանոց ադամանդներով պլատինե զարդը պատրաստվել էր Neil Lane ոսկերչական տանը: Մատանին մոտավորապես 350 հազար դոլար արժե:

Զույգին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Սթեթհեմը Հանթինգթոն -Ուայթլիին առաջակություն էր արել հունվարի սկզբին՝ Թաիլանդում: