Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 95 դեպք
Ուշադրության կենտրոնումՀայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340 818:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 7691 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1456 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 9 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9147-ի:
Ավելին՝ այստեղ