Ռուսաստանի թենիսի հավաքականը՝ Դևիսի Գավաթի հաղթող
ՍպորտՌուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը Դևիսի Գավաթի եզրափակչում հաղթել է խորվաթ Մարին Չիլիիչին։ Հանդիպումն ավարտվել է 7:6 (9:7), 6:2 հաշվով։
Խաղը տևել է 1 ժամ 29 րոպե։ Մեդվեդևը 8 էյս է կատարել, թույլ է տվել երկու կրկնակի սխալ և 3 հնարավոր բրեյթ-փոինթներից հաջող է իրացրել 2-ը։
Այս հաղթանակի շնորհիվ Ռուսաստանի հավաքականը դարձել է Դևիսի Գավաթի հաղթող։ Խորվաթիայի դեմ եզրափակիչ խաղի հաշիվը դարձել է 2-0։
Ավելի վաղ ռուս Անդրեյ Ռուբլյովը 6:4, 7:6 (7:5) հաշվով հաղթել էր խորվաթ Բորնա Գոյոյին։