Ադրբեջանում բժշկի 142 կեղծ դիպլոմ է հայտնաբերվել
ՄիջազգայինԱդրբեջանում անցյալ տարի հայտնաբերվել է բժշկի 38 կեղծ դիպլոմ, որոնց նկատմամբ հավաքված նյութերին իրավական գնահատական տալու համար դրանք ուղարկվել են Գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է APA-ն` հղում կատարելով առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Ըստ այդ ծառայության` 2011 թվականին սկսված առողջապահության ոլորտի աշխատակիցների որակավորման հետ կապված Առողջապահության նախարարության կողմից առողջապահական հաստատություններում աշխատող բժիշկների դիպլոմների հետազոտության արդյունքում 142 կեղծ դիպլոմներ են հայտնաբերվել, որոնց վերաբերյալ գործերի վարույթները դեռեւս շարունակվում են: