Կողոպուտ Երևանում. նախ ՃՏՊ են «սարքել», հետո մեքենայից գողացել 54 000 դոլար
Ուշադրության կենտրոնումԵրևանում օրը ցերեկով 54 000 դոլար են հափշտակել։ Shamshyan.com-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, իսկ տուժածը 37-ամյա Էդգար Ն.-ն է։
Ըստ կայքի` նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում 37-ամյա տղամարդն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային։
Դրանից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է 37-ամյա տղամարդու հետ, ապա բռունցքով հարվածել գլխին: Այդ ընթացքում Nissan-ի ուղևորը տուժածի մեքենայի սրահից հափշտակել է նրա պայուսակը, ապա Nissan-ի վարորդի հետ դիմել են փախուստի
Ավելին՝ այստեղ