Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին Սկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ


Սպառազինության շանտա՞ժ, թե՞ իրատեսական շանս կամ բիզնես հետաքրքրություն

Քաղաքականություն

ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Factor.am-ի հետ զրույցում, չցանկանալով խոսել բանակի սպառազինության նոր պատկերացումների մասին, որպեսզի, իր խոսքերով, չվտանգի մեր զարգացումները, միաժամանակ նշել է.

«Հիմնական մեր գործընկերը մնում է Ռուսաստանը, բայց համապատասխան սպառազինություն, որը կարող է նաև ՌԴ-ն չունենա, պիտի կարողանանք գտնել ՆԱՏՕ-ի կամ ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով: Օրինակ, Շվեդիան արտադրում է շատ բարձրակարգ հրետանային համակարգեր, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Ես կարծում եմ՝ ՌԴ-ն էլ իրեն լավ կզգա՝ այն, ինչ ինքը չունի, իր գործընկեր ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկիր կարողանա ձեռք բերել և դնել իր բանակի հիմքում: Այսինքն, մեր զինված ուժերը պետք է ունենան այնպիսի սպառազինություն, որը շատ արդիական է: Եվ պետք է չնայել՝ դա որտեղից պետք է ձեռք բերել, այլ՝ որտեղից հնարավոր է»:

Ըստ Ա. Քոչարյանի՝ ավելորդ խանդի տեսարաններ չպետք է լինեն:

«Դա պետք է մեկտեղվի, ինչը շատ ռեալ է դարձնել իրականություն»,- ընդգծել է Ա. Քոչարյանը և պատասխանելով հարցին, թե ի՞նչ զինատեսակի շուրջ է Հայաստանը բանակցում գործընկեր պետությունների հետ՝ հավելել.

«Կարծում եմ՝ դրանք այն զինատեսակներն են, որոնք ունեն այսօր բոլոր ուժեղ բանակները, և որոնց կառավարման մեջ թե՛ արհեստական, և թե՛ մարդկային ինտելեկտն ունի շատ կարևոր նշանակություն»:

Իհարկե, վատ չէ, և նույնիսկ՝ լավ է, եթե հայկական զինված ուժերի զինանոցում լինեն աշխարհի հզոր բանակների ունեցած զինատեսակներից: Եվ այն, որ ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ է որակով սպառազինություն, կարծում էր նաև պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

«Ունենք լիովին աջակցություն, կարող եմ ասել, որ ոչ բառը չեմ լսել այստեղ: Եվ գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ, մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է` մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է»,- հայտարարել էր նախարարը մոսկովյան այցի շրջանակում, որի ընթացքում հանդիպել էր ռուսաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ:

Միաժամանակ, Կարապետյանը նշել էր, որ պետք է սեփական զենքի արտադրություն ունենալ:

«Մենք նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով, և դա արագ անելու ենք։ Մենք որպես ազգ՝ պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»,- ընդգծել էր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով։

Վերադառնալով իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սպառազինության հետ կապված տեսակետ-ցանկությանը, նշենք.

առաջին՝ ՀՀ-ին և բանակին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ), որն այժմ «անորակ հրթիռների» գործի շրջանակում կալանքի տակ է, նաև եվրոպական արտադրության զենք էր մատակարարում,

երկրորդ՝ օրինակ, Անդրանիկ Քոչարյանի հիշատակած Շվեդիան, եթե հանկարծ մորատորիում հայտարարի կամ որևէ արգելք սահմանվի, ապա ինչպե՞ս է Հայաստանը գնելու զինամթերք, ռուսական զենքն այս դեպքում առավելություն է, քանի որ խորհրդային կամ ռուսական զենքի դեպքում նաև այլ երկրներից է հնարավոր ձեռք բերել համապատասխան զինամթերքը, ինչը արևմտյան զենքի դեպքում, ըստ էության, բարդ հարց է:

Երրորդ՝ արևմտյան զենքի համար անհրաժեշտ է ունենալ բավարար միջոցներ, նախընտրածդ ՆԱՏՕ-ի անդամ կամ ոչ նատօ-ական երկրի ցանկությունը, ի վերջո, այս դեպքում ևս ցանկացած երկիր հաշվի է առնում խոշոր գործընկերների հետ հարաբերությունները չվատացնելու մասին, հատկապես այսօվա ՀՀ-ի համար:

Եվ ամենակարևորը՝ որոշելու համար, թե ի՞նչ սպառազինություն է պետք, նախ պետք է թղթի վրա հստակ տեսլական ունենալ՝ ինչ բանակ ես ուզում, ինչ տեսակ պրոֆեսիոնալ բանակ, որի հիման վրա էլ պետք է մշակես սպառազինության հետ կապված ծրագրերդ: Իսկ այսօր թեև անընդհատ գործող իշխանություններից լսում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու ցանկության, բարեփոխումների մասին, սակայն մինչև հիմա պարզ չէ՝ ի՞նչ կառուցվածքի բանակ են ուզում կամ փորձում ունենալ:

Փորձը ցույց է տվել, որ ժամանակակից բանակի և հին սովետական բանակի միքսերը չեն աշխատում: Օրինակ, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» գաղափարը, որը նախատեսում էր նախաձեռնողականություն, ինքնուրույնություն հրամանատարներից, բայց մեր բանակային համակարգը՝ լինելով խորհրդային մոդելի խիստ ուղղահայաց համակարգ, չէր կարող իր մեջ ներառել այդ երևույթը, որովհետև ինչպես մեզ հետ մի առիթով ասաց պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցըերբ քեզ տալիս են ինքնուրույն որոշելու հնարավորություն, դու պետք է նաև որոշակի ռեսուրսներ հայթայթելու ինքնուրույնություն ունենաս, որը մեր ոչ մի հրամանատար չունի: Մի բան պարզ է՝ այսօր ՀՀ-ն, բանակն ունի զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ, սա կապված է նաև Դավիթ Գալստյանի կալանավորման հետ: Իսկ Անդրանիկ Քոչարյանը գուցե ոգևորվել է 2018-ի աշնանը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, որտեղ նա անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը՝ նշել էր.

«Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում»,- ասել էր Բոլթոնը:

Իսկ սպառազինության հետ կապված Անդրանիկ Քոչարյանը՝ զենքի բիզնեսի, զենքի շուկա միջնորդավորված մտնելու ցանկություն, անձնական շահագրգռություն վաղուց ունի, ինչին 168.am-ն անդրադարձել է, ինչով էլ, թերևս, բացատրվում է բանակի զինվորական մասից գնումների մասը հեռացնելու նրա մտադրությունը:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևն այսօր հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական հսկողության տակ հայտնված հայկական զինտեխնիկան վերանորոգվել է և փոխանցվել ադրբեջանական բանակի օգտագործմանը:

Եվ վերջում՝ հետաքրքիր է, որ գործող իշխանությունը մի տեսակ պասիվացել է ռազմարդյունաբերությունը զարգացնելու հայտարարությունների հարցում, ինչը բնավ զարմանալի չէ. այն, որ ռազմարդյունաբերության կոմիտեն տևական ժամանակ չունի նախագահ, խոսում է ոլորտի հետ կապված փաշինյանական կառավարության վերաբերմունքի մասին:

Ի դեպ, այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց.

«Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտնիք է: Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս: Այդ նմուշի ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ ինքը զրոյից հավաքվել է Հայաստանում»:

Հետաքրքիր է՝ վերջին պատերազմի ժամանակ այս գերժամանակակից արտադրանքը կիրառվե՞ց, թե՞, ինչպես սիրում են ասել՝ նախկինները խնդիրներ են ստեղծել…

Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածումՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Թրամփը հայտարարել է, որ այսօր Իսրայելի հարձակումը Բեյրութի վրա չպետք է տեղի ունենարՏասնյակ հասցեներում լույս չի լինի՝ հունիսի 15-ինՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինի՝ հարյուրավոր հասցեներումԻ՞նչ եղանակ է սպասվում հունիսի երկրորդ կեսինԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄահացել է դերասանուհի Ագնես Շահնազարյանի եղբայրըՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանԿատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՏավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ջրհեղեղից պաշտպանվելու համար հատուկ համակարգ են ստեղծումՄարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել էՌուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ
Ամենադիտված