Հունվարի 15-ին Երևանի «Բանանցը» վերադարձավ արձակուրդից
ՍպորտԵրևանի «Բանանցի» վերադառնում է աշխատանքային ռիթմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թիմի էլեկտրոնային կայքը հայտնում է, որ առաջին օրը ֆուտբոլիստները ֆիզիակական տարատեսակ ստուգումներ են անցել, որոնք սկսվել են ակումբի բժշկական ծառայության սենյակում և շարունակվել արհեստական խոտածածկով նոր խ աղադաշտում:
Մարզումային առաջին օրը «Բանանցի» կազմում աշխատում էին թիմի նորեկներ Ացամազ Բուրաևը, Կլաուդիո Տոռեխոնն ու Զավեն Բադոյանը: Միացել են բոլոր լեգեոներները բացառությամբ բրազիլացի Լաերսիոյի, ով մեկ-երկու օրից կլինի «Բանանցի» ճամբարում:
Մինչև հունվարի 21-ը «Բանանցը» կաշխատի օրական երկու մարզում գրաֆիկով, իսկ հունվարի 22-ին արդեն կմեկնի առաջին ուսումնամարզական հավաքին, որը նախատեսված է Ռուսաստանի Սոչի քաղաքում: