Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 558 դեպք
Ուշադրության կենտրոնումՀայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 558 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 578-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7631 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1450 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 24 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9081-ի:
Ավելին՝ այստեղ