Մեդվեդեւը չի բացառել նավթի գների հետագա անկումը
ՄիջազգայինՆավթի գնանշումների դրամատիկ ընթացքը լուրջ վտանգներ Է ստեղծում բյուջեի կատարման համար: Այս մասին հայտարարել Է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը 2016 թվականի համերկրային բյուջի կատարման շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Նավթի գնանշումների դրամատիկ ընթացքը, որը մենք տեսնում ենք վերջին շաբաթներին, հատկապես վերջին օրերին, լուրջ վտանգներ Է ստեղծում բյուջեի կատարման համար»,- ասել Է վարչապետը: Նա հավելել Է, թե բացառված չԷ, «որ հետագայում Էլ խնդիրները պահպանվեն, բացառված չԷ նավթի գնանշումների հետագա անկումը»:
«Շուկայում նոր խաղորդների հայտնվելն, ինչպիսին Իրանն Է, լրացուցիչ ռիսկեր Է ստեղծում նավթի գների համար»,- ասել Է նա: Մեդվեդեւը հավելել Է, որ միեւնույն ժամանակ հնարավոր են նաեւ գնանշումների հետցատկեր դեպի վեր: Մենք պետք Է պատրաստ լինենք իրադրության ցանկացած զարգացմանը»,- ասել Է նա: