Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 23 հազար միգրանտներ ու փախստականներ
Միջազգային2016 թվականի հունվարի 1-ից մինչեւ 14-ը Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 23 հազար 664 միգրանտներ ու փախստականներ, 59 մարդ զոհվել Է ծովում՝ Հին աշխարհ հասնելու փորձ կատարելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 15-ին Ժնեւում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել Է Միգ րացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:
«Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների թիվը 2016 թվականի առաջին 14 օրվա ընթացքում հասել Է 23 հազար 664-ի»,-նշել Է նա: Հիմնական հոսքը, ինչպես եղել Է 2015 թվականին, այժմ ուղեւորվում Է Հունաստան, ուր տարեսկզբից ժամանել Է 23 հազար 302 մարդ: Իտալիայում գրանցվել Է 362 ժամանած:
2015 թվականին, ըստ ՄՄԿ-ի տվյալների, Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 1 մլն 4 հազար 356 միգրանտներ ու փախստականներ: Դա ավելի քան քառակի գերազանցում Է 2014 թվականի ցուցանիշը, երբ ժամանած միգրանտների թիվը կազմել Է 219 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: