Ինչպե՞ս հեշտորեն արթնանալ առավոտյան ժամերին. քնի ռեժիմը վերադաստիարակելու թոփ 6-յակ
LifeԴժվա՞ր եք հարմարվում առավոտյան վաղ արթնանալուն ու աշխատանքային ռեժիմին: Փորձեք «վերադաստիարակել» ցերեկային ռիթմը, ինչի հետևանքով կսկսեք քիչ հոգնել ու ձեզ առողջ կզգաք:
Հետևելով հասարակ կանոնների՝ դուք կկարողանաք ձևավորել նոր սովորույթներ. ավելի առույգ կզգաք ձեզ, տրամադրությունը կբարձրանա, հոգնածությունը հօդս կցնդի, և որ գլխավորն է՝ չեք ուշանա աշխատանքից:
-Եվ այսպես, գիշերային ժամերին շատ մի´ ծանրաբեռնեք ստամոքսը: Քաղցած ստամոքսով ավելի հեշտ կարթնանաք քնից:
-Հենց արթնանում եք քնից, հարդարեք անկողինը (կպակասի անկողին վերադառնալու գայթակղությունը):
-Վառեք լույսը, միացրեք հեռուստացույցը, երաժշտություն միացրեք: Արեք ամեն ինչ, ինչը կնպաստի արթնանալուն:
-Պարտադիր կերպով մարզվեք, թեկուզ մի քանի կքանիստ արեք:
-Եվ վերջապես, գնեք ձեր սիրած կոնֆետներն ու դրեք տեսանելի վայրում: Առավոտյան գայթակղվելով 1 բաժակ սուրճով ու կոնֆետներով՝ արագ կարթնանաք:
-Անգամ հանգստյան օրերին անկողնում երկար մի պառկեք, հակառակ դեպքում թուլությունն ու մարմնի կոտրատվածությունը կուղեկցեն ձեզ ամբողջ օրվա ընթացքում:
-Սովորեք շուտ քնել: Զգուշացրեք ընկերներին, որ ձեզ չզանգեն կամ հաղորդագրություն չուղարկեն ժ. 22:00-ից հետո:
-Գործերի մի մասը տեղափոխեք առավոտյան ժամերին: