Ռուսական բանակը հումանիտար գործողություն Է ծավալել Սիրիայում
ՄիջազգայինՌուսաստանի բանակը հումանիտար գործողություն Է սկսել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
«Որոշում Է ընդունվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար գործողություն ծավալելու վերաբերալ»,-ասել Է Ռուդսկոյը հունվարի 15-ի կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա գնահատմամբ՝ բազմամյա զինված հակամարտության հետեւանքով ՍԱՀ-ի բնակավայրերի մեծ մասում «խիստ ծանր հումանիտար իրադրություն Է ստեղծվել»:
«Բնակչությունը սննդամթերքի, բուժսարքավորումների եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների պակաս Է զգում: Սիրիա հումանիտար բեռների տեղափոխմամբ զբաղվում են մի շարք միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Սակայն հիմնականում օգնութունն ուղարկվում Է այն շրջաններ, որոնք վերահսկվում են զինյալների կողմից, որտեղ դրա մեծ մասը հայտնվում Է ծայրահեղականների ձեռքին եւ օգտագործվում Է ելուզակախմբերի մատակարարման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: